пятница, 4 декабря 2015 г.

էկլեր




Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք էկլեր

շաքարավազ  շաքարավազ 1 թեյի բաժակ
ջուր  ջուր 1 թեյի բաժակ
աղ  աղ 1 պտղունց
սոդա  սոդա 0.5 թեյի գդալ
ալյուր  ալյուր 1 թեյի բաժակ

կրեմ

շաքարավազ  շաքարավազ 1 թեյի բաժակ
ալյուր  ալյուր 2 ճաշի գդալ
վանիլ  վանիլ
շաքարի փոշի  շաքարի փոշի

 

Ինչպես պատրաստել էկլեր

Փոքրիկ կաթսայի մեջ լցնել ջուրը, կարագը, շաքարավազը, դնել կրակին: Անընդհատ խառնել, մինչև կարագն ու շաքարը ձուլվեն ջրին: Ալյուրի վրա լցնել սոդան ու աղը: Կաթսան վերցնել կրակից, միանգամից լցնել մաղած ալյուրը, խառնել արագ շարժումներով: Երբ ստացվի համասեռ զանգված, կրկին դնել կրակին, այս անգամ այն թուլացնել հնարավորին չափ: Խառնելով բովել խմորը այնքան ժամանակ, մինչև բովված խմորի բույրը տարածվի: Հետո կաթսան վերցնել կրակից, թողնել մի փոքր հովանա: Ձվերը մեկ-մեկ կոտրել, խառնել խմորին: Երբ առաջին ձուն խառնվի, ավելացնել երկրորդը և այսպես շարունակ: Բոլոր ձվերը խառնելուց հետո տապակին յուղաթուղթ փռել կամ ալյուր ցանել: Թեյի գդալով խմորի գնդիկները շարել տապակի վրա` թողնելով բավականաչափ տարածություն, քանի որ էկլերները գրեթե կրկնակի մեծանում են թխվելու ընթացքում: Թխել 150 աստիճանում մինչև վարդագույն երանգ ստանալը: Կրեմի բաղադրիչներից եփովի կրեմ պատրաստել: Էկլերները դանակով բացել, կրեմ լցնել, շարել մեծ ափսեի մեջ, վրան շաքարի փոշի շաղ տալ:

Комментариев нет:

Отправить комментарий