
Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո լցնել տապակի մեջ որն ունի 28 սմ տրամագիծ: Թխել ջեռոցում 170°C պայմաններում` 25-30 րոպե:
Սառելուց հետո բլիթը 3 շերտի բաժանել: Ժելատինը թրջել ու լուծել, շոկոլադը հարել, իսկ լիկյորի մի մասը տաքացնել: Խառնել իրար և նախապես փրփրացրած սերուցքը կամաց և քիչ-քիչ ավելացնել զանգվածին: Պատրաստի խմորի շերտերը ցողել լիկյորով և կրեմով պատել: Շերտերը դնել իրար վրա և պատրաստի խմորեղենի վրա ամբողջությամբ կրեմ քսել:
Զարդարելու համար նախատեսված շոկոլադը հալեցնել և խառնել 100 գր. հարած սերուցքի հետ, դրանով էլ զարդարել խմորեղենը: Բաղադրությունը: 4 ձու 200 գր. շաքարավազ 80 գր. ալյուր 80 գր. օսլա 2 ճ/գ կակաո 1 թ/գ խմորի փխրեցուցիչ 3 հատ ժելատինի թերթիկներ 240 գր. դառը շոգոլադ 80 մլ. լիկյոր կամ կոնյակ 1200 գր. սերուցք աղ, վանիլին Գլազուրի համար 100 գր. շոկոլադ 100 գր. սերուցք
Комментариев нет:
Отправить комментарий