пятница, 21 октября 2016 г.

Կանացի Համառություն:

Բաղադրությունը

Խմորի համար` 

2 հատ ձու,
200 գր. շաքարավազ,
70 գր. կարագ,
2 ճգ. մեղր,
1 թգ. սոդա,
3 ճգ. կակաո,
ըստ անհրաժեշտության ալյուր:

Կրեմի համար`

2 հատ ձու,
2 ճգ. ալյուր,
1 բաժակ շաքարավազ,
100-150 գր. կարագ,
1 ճգ. կակաո,
2 բաժակ կաթ,
վանիլի փոշի,
100 գր. ընկույզ:

Գլազուրի համար`

շոկոլադ,
30 գր. կարագ

                                                                              Պատրաստման եղանակները

                                                                   Կրեմի համար կաթը, ձուն, շաքարավազը և ալյ ուրը հարել: Այնուհետև դնել մարմանդ կրակի վրա և եփել այնքան մինչև կրեմը կխտանա, անհրաժեշտ է եփելու ընթացքում անընդհատ խառնել: Այս զանգվածին ավելացնել կակաոն, վանիլի փոշին և լավ խառնել, հետո թողնել, որ սառչի: Սառչելուց հետո ավելացնել ընկուզը և քերիչով անցկացված կարագը և լավ խառնել:
Խմորի համար ձուն, մեղրը, շաքարավազը, կարագը և սոդան լցնել կաթսայի մեջ և հարել: Այնուհետև կաթսան դնել գոլորշու վրա և անընդհատ խառնել գրեթե 5 րոպե: Ավարտելուց հետո վերցնել գոլորշու վրայից, ավելացնել կակաոն և լավ խառնել: Այս զանգվածի վրա ավելացնել քիչ քիչ ալյուր այնքան, մինչև ստացվի պինդ խմոր, որը հնարավոր կլինի գրտնակով բացել: Խմորը բաժանել 8 մասի, յուրաքանչյուրը գրտնակել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 3-7 րոպե:
Գլազուրի համար շոկոլադը մարմանդ կրակի վրա հալեցնել և ավելացնել կարագը:
Յուրաքանչյուր խմորի վրա կրեմ տարածել, իսկ վերջում թխվածքի վրա տարածել գլազուրը:

воскресенье, 25 сентября 2016 г.

Մածունով թխվածքաբլիթ

                                                                                        Բաղադրությունը`

  •   0.5 բանկա մածուն
  •   0.5 բանկա շաքարավազ
  •    3 ճ/գ բուսայուղ
  •    1 թ/գ սոդա
  •    վանիլին
  •     ալյուր

Պատրաստման եղանակը`

1.Մածունի վրա ավելացնել սոդան և շաքարավազը ու հարել: Հետո ավելացնել ձեթը և վանիլինը: Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի փափուկ խմոր:
2.Խմորը բացել 2 սմ հաստությամբ և կտրատել թխվածքաբլիթի ֆորմաներով: Թխել 180 աստիճան ջեռոցում:Բարի ախորժակ:

Շոկոլադե կեքս

                                                                Բաղադրությունը`

  • 150 գրամ կարագ
  • 150 գրամ շաքարավազ
  • 100 մլ կաթ
  • 5 ճ/գ կակաո
  • 2 հատ ձու
  • 2 թ/գ փխրեցուցիչ
  • 200-250 գրամ ալյուր                                                                                                                Կրեմի համար`
  • 5 ճ/գ թթվասեր 
  • 4 ճ/գ կակաո
  • 4 ճ/գ շաքարավազ                                                                                                            1 ճ/գ կարագ    
  • Պատրաստման եղանակը`

  • 1.Կաթսայի մեջ լցնել կարագը, կակաոն, շաքարավազը և կաթը: Հասցնել եռման աստիճանի և վերցնել կրակի վրայից: Թողնել, որ պաղի:
    2. Պաղած զանգվածի վրա ավելացնել 2 հատ ձու և հարել:
    3.Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը: Պետք է ստացվի ոչ շատ պինդ խմոր:
    4.Կեքսի ֆորմաներին մի փոքր կարագ քսել: Ֆորմաների 2/3 լցնել խմորով: 180 աստիճան ջերմաստիճանի ջեռոցում եփել 20րեպե
  • 5.Կրեմի համար կաթսայի մեջ խառնել թթվասերը, կակաոն, շաքարավազը և կարագը: Դնել կրակին և հասցնել եռման, հենց սկսեն պղպջակներ երևալ, կրակից վերցնել: Թողնել, որ պաղի: Կրեմը քսել կեքսերի վրա և մատուցել թեյի կամ սուրճի հետ:
    Բարի ախորժակ

Ելակային տորթ “Հրաշք”

Կաթսաի  մեջ ,մարմանդ  կրակի  վրա, հալեցնել կարագը: Թխվացքաբլիթը մանրացնել  և  միացնել  կարագի  հետ: Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, վրան պերգամենտի թուղթ փռել, մեջը լցնել ստացված խմորը, թեթեվակի տպտպացնել  և  մոտավոր  30 րոպեով  դնել  սառը տեղ:
Ժելատինը  թրչել: Ելակը լվանալ, մաքրել և չորացնել:  750 գր. ելակն ու շաքարը մանրացնել  պյուրեի տեսքով, այնուհետև ավելացնել  տեկիլան, լիմոնի հյութը և լիմոնադը:  Ժելատինը  քամել, հալեցնել  մարմանդ կրակի վրա  և  խարնել  ելակի պյուրեի  մի փոքր  մասի  հետ:  Հետո  խարնել  աըդ ամենը  մնացած  պյուրեի  հետ և  30  րոպեով  դնել  սառը տեղ:
Սերուցքը  լավ  ցեփել  և  ավելացնել  կրեմին: Կրեմը  քսել  շերտի  վրա  և  3  ժամով  դնել  սառնարանը:
Համտեսելուց  առաջ  100  գր. ելակը  պատարաքաղով տրորել, իսկ  մնացած  ելակը  մեջտեղից  կտրատել: Տորթի  վրա  քսել  տրորած  ելակը, վրաից շարել  կտրատած  ելակը: Վրաից  շաքարի  փոշի  ցանել:                                                                                                                                                  Բաղադրությունը:                                        125 գր. կարագ, 150 գր. թխվացքաբլիթ, 20 գր.սպիտակ ժելատին, 1 կգ. ելակ, 100 մլ. լիմոնի լիմոնադ, 2 ճ.գ. տեկիլա, 150 գր. շաքարավազ,1/2 լիմոնի հյութ, 200 մլ. սերուցք, շաքարի փոշի:
 

Շոկոլադե տորթ "Պռոլին"

Ձուն, շաքարավազը, աղը և վանիլինը միասին լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը, օսլան, կակաոն, փխրեցուցիչը:
Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո լցնել տապակի մեջ որն ունի 28 սմ տրամագիծ: Թխել ջեռոցում 170°C պայմաններում` 25-30 րոպե:
Սառելուց հետո բլիթը 3 շերտի բաժանել: Ժելատինը թրջել ու լուծել, շոկոլադը հարել, իսկ լիկյորի մի մասը տաքացնել: Խառնել իրար և նախապես փրփրացրած սերուցքը կամաց և քիչ-քիչ ավելացնել զանգվածին: Պատրաստի խմորի շերտերը ցողել լիկյորով և կրեմով պատել: Շերտերը դնել իրար վրա և պատրաստի խմորեղենի վրա ամբողջությամբ կրեմ քսել:
Զարդարելու համար նախատեսված շոկոլադը հալեցնել և խառնել 100 գր. հարած սերուցքի հետ, դրանով էլ զարդարել խմորեղենը:                                                                                                                                     Բաղադրությունը:    4 ձու 200 գր. շաքարավազ 80 գր. ալյուր 80 գր. օսլա 2 ճ/գ կակաո 1 թ/գ խմորի փխրեցուցիչ 3 հատ ժելատինի թերթիկներ 240 գր. դառը շոգոլադ 80 մլ. լիկյոր կամ կոնյակ 1200 գր. սերուցք աղ, վանիլին Գլազուրի համար 100 գր. շոկոլադ 100 գր. սերուցք

Ընկույզով տորթ

Կարագը հալել շաքարավազի 1/3 մասի հետ, ավելացնել ձվի դեղնուցները` դարչինի, ռոմի և վանիլինի հետ: Այս ամենը լավ հարել:
Սպիտակուցները լավ հարել մնացած շաքարավազի հետ և լցնել դեղնուցի զանգվածի վրա: Ծեծած ընկույզները խառնել 150գր. կարմրացրած ընկույզների հետ և լցնել խմորի մեջ: Պատրաստի զանգվածը լցնել տապակի մեջ և թխել 190°C տաք ջեռոցի մեջ` 55-60րոպե: Սառելուց հետո բաժանել 2 շերտի:
Թրջած ժելատինը շաքարի փոշու հետ հալեցնել միջին ջերմաստիճանի կրակի վրա: Մնացած կարմրացրած ընկույզները խառնել նուգայի կտորներին և ժելատինի հետ միասին լցնել լավ հարած սերուցքի վրա:
Վերցնել պատրաստի շերտերից մեկը, վրան քսել կրեմի մի մասը, ծածկել երկրորդ շերտով: Տորթը պատել մնացած կրեմով և 1-2 ժամ դնել սառնարանը: Զարդարել պատրաստի մարցիպանով կամ շոկոլադի գլազուրով:                 Բաղադրությունը:                 150գր. կարագ 250գր. շաքարավազ 9 հատ ձու 300գր. ծեծած ընկույզ 250գր. բոված ծեծած ընկույզ 800մլ. սերուցք 8 հատ ժելատինի շերտեր 400գր. շաքարի փոշի 200գր. կտրատած նուգա ռոմ աղ, վանիլին, դարչին

Տորթ Կապուչինո

Խմորի պատրաստման համար շոկոլադը և կարագը փոքր կտորների վերածել, այնուհետև գոլորշու վրա հալեցնել և թողնել, որ սառչի: Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Շաքարավազը բաժանել երկու մասի.մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ: Սպիտակուցը լցնել դեղնուցի վրա և լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված:
Ալյուրի հետ խառնել սոդան, վանիլը, կապուչինո սուրճը և աղը: Այս ամենը աստիճանաբար մաղել ձվե խառնուրդի մեջ և խառնել: Ավելացնել այս զանգվածի վրա շոկոլադե խառնուրդը, լավ խառնել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե: Եփելուց հետո, խմորը թողնել, որ սառչի, հետո բաժանել երկու մասի:
Միջուկի համար ջուրը տաքացնել, մեջ լցնել կամուչինոն և շոկոլադը մանրացված: Եփել գազօջախի վրա այնքան, մինչև կխտանա: Այս խառնուրդը քսել երկու խմորների վրա և խմորները միացնել իրար:
Կրեմի համար փափկեցված կարագը հարիչով լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը /տան ջերմաստիճանի/, վանիլի փոշին:Լավ հարելուց հետո, դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո քսել տորթի վրա և տորթը դնել սառնարանում:
Գլազուրի համար սերուցը տաքացնել, վրան ավելացնել շոկոլադը, թողնել կրակին այնքան, մինչև շոկոլադը կհալչի: Կրակից վերցնելուց հետո թողնել, որ սառչի, այնուհետև տարածել տորթի վրա:

                                                                                 Բաղադրություն


  • Խմոր` 200գր. շոկոլադ 175 գր. կարագ 4 ձու 125գր. շաքարավազ 1 վանիլին շատ քիչ աղ, 1 թգ. սոդա 125 գր. ալյուր 25 գր. կապուչինո սուրճ Միջուկ` 10 գր, կապուչինո սուրճ 150 մլ տաք ջուր, 200գր. շոկոլադ: Կրեմ` 1 տուփ խտացրած կաթ, 150 գր, կարագ, վանիլին: Գլազուր` 200 գր. սերուցք, 200 գր. շոկոլադ: